Լրահոս

02.12.2013 16:58


Արամ Մանուկյան. «Սա Հայաստանի սեփականությունը ծախող իշխանություն է»

Արամ Մանուկյան. «Սա Հայաստանի սեփականությունը ծախող իշխանություն է»

ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դատապարտում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասերը վաճառելը:

«Սա Հայաստանի սեփականությունը ծախող իշխանություն է»,–հայտարարել է Ա. Մանուկյանը։

–Մի իշխանություն, որը գեշ հարսի նման ոչ թե ավելացնում է, այլ տան եղածը վաճառում է, այդ իշխանությանը ոչ մեկ չի վստահելու,–ասել է նա և դիմելով իշխանությանը՝ հավելել.

–Դուք լավ բան անել չեք կարող, անգամ եթե ուզենաք էլ։ Ձեր լավ բանի լիմիտը, քվոտան, վստահությունը սպառվել է։ Ուզե՛ք էլ, չեք կարող անել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը