Արմեն Ռուստամյան. «Լուրջ ընդվզումների ալիք կարող է բարձրանալ»
ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱրմենՌուստամյանն այսօր իր ելույթը սկսել է շնորհավորանքով, որ խորհրդարանական չորս խմբակցություններին՝ ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին,ՀՅԴ-ինև «Ժառանգությանը», հաջողվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու մասին հարցը արտահերթ կարգով դնել խորհրդարանի քննարկմանը։
–Ուզում եմ նաև շնորհավորել, որ թույլ չտվեցինք քաղաքական մեծամասնությանը խուսափել այս հարցի քննարումից։ Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես կարելի է քաղաքական կամք դրսևորել և միասնական համատեղ հայտարարությամբ հանդես գալ։ Վստահ եմ, որ քաղաքական դաշտում լուրջ համագործակցություն իրականացնելու հիմք ենք դրել,–ասել էԱ. Ռուստամյանը։
Նա նաև բացարձակապես անհասկանալի է համարում այս հարցի քննարկումը բոյկոտելու քաղաքական մեծամասնության պահվածքը, որովհետև դրա համար, ԱԺ–ից բացի, ավելի լավ հարթակ դժվար է պատկերացնել։
–Նստենք, քննարկենք, լսե՛ք ձեր ընդդիմադիրներին, որովհետև լուրջ ընդվզումների ալիք կարող է բարձրանալ։ Չեն ուզում լսել ընդդիմությանը, չեն ուզում լսել հասարակությանը։ Եվ այս ամենը բերում է ԱԺ–ի դերի զրոյացմանը, նսեմացմանը,–նշել է Ա. Ռուստամյանը՝ ավելացնելով, որ եթե ԱԺ–ում չհաջողվի օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգել, ապա դիմելու են Սահմանադրական դատարան։
Արմեն Ռուստամյան. «Լուրջ ընդվզումների ալիք կարող է բարձրանալ»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր իր ելույթը սկսել է շնորհավորանքով, որ խորհրդարանական չորս խմբակցություններին՝ ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին և «Ժառանգությանը», հաջողվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու մասին հարցը արտահերթ կարգով դնել խորհրդարանի քննարկմանը։

7or.am