ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան
Մեզանից ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի ինչ-որ հաշմանդամություն: Մենք պետք է վերացնենք բոլոր այն խոչընդոտները, որոնք ազդում են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ներառման ու հասարակական կյանքին մասնակցության գործընթացների վրա, այդ թվում` փոխելով նրանց նկատմամբ վերաբերմունքը, որը բերում է անարդարության ու խտրականության:
«Հաշմանդամություն և զարգացում» թեմայով սեպտեմբերին տեղի ունեցած Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ ՄԱԿ-ի անդամ երկրները քննարկեցին հաշմանդամություն ունեցող անձանց բացառման այն դեպքերը, որոնք ազդում են ոչ միայն հաշմանդամների կյանքի, այլ նաև համայնքների և ամբողջ հասարակության զարգացման վրա: ՄԱԿ-ի անդամ երկրները կրկին հանձն առան ձեռնարկել ազգային և միջազգային գործընթացներ՝ օժանդակելու հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ներառման զարգացումներին: ՄԱԿ-ի համակարգը կշարունակի աջակցել այդ ջանքերին: Մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան, որպեսզի ենթակառուցվածքներն ու համապատասխան ծառայություններն ապահովեն բազմակողմանի, անաչառ և կայուն զարգացում բոլորի համար:
Այն իր մեջ ներառում է երաշխավորված բովանդակալից մասնակցություն այն գործընթացներին, որոնք ազդում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի վրա` նրանց համար ապահովելով նպաստավոր միջավայր: Այդ նպատակով ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակում մենք ստեղծում ենք ՄԱԿ-ի Հասանելիության կենտրոն: Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի համակարգի մյուս օղակներին և գործընկերներին հետևել այս օրինակին: