Լրահոս

02.12.2013 21:18


ՊԵԿ-ը շարունակում է մարզերի գործարարների համար դասընթացներ կազմակերպել

ՊԵԿ-ը շարունակում է մարզերի գործարարների   համար դասընթացներ կազմակերպել

Արդեն ավանդույթ է դառնում ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից մարզերի փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող հարկ վճարողների համար ուսումնական և իրազեկման դասընթացների կազմակերպումը: Եղեգնաձորում կազմակերպված առաջին դասընթացին օրերս հաջորդեց Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող հարկ վճարողների համար կազմակերպված դասընթացը: Վերջինիս շրջանակներում Ոսումնական կենտրոնի դասախոսները հարկ վճարողներին ներկայացրին «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Հաստատագրված վճարների մասին» և «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթները: Հարցուպատասխանի ընթացքում քննարկվեցին նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող հարցեր: Դասընթացի բոլոր մասնակիցներին Ուսումնական կենտրոնը տրամադրեց «Հարկեր, տուրքեր և վճարներ» երկհատորյա ժողովածուն: Հաշվի առնելով դասընթացի նկատմամբ հարկ վճարողների մեծ հետաքրքրությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կշարունակի նմանատիպ դասընթացների կազմակերպումը նաև այլ մարզերի հարկ վճարողների համար:

Այս խորագրի վերջին նյութերը