Բողոքի գործողություն՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ․ հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը։ Քննարկումը կիսատ է մնացել և շարունակվելու է այսօր՝ դեկտեմբերի 3-ին։ Այսօր հնարավոր է՝ տեղի ունենա նաև օրենքի քվեարկությունը։
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին՝ սկսած 11:30-ից, անց է կացնելու բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ։ Ակցիայի նպատակն է պահանջել օրենքի պարտադիր բաղադրիչի վերացումը։ Ակցիան նաև նպատակ է հետապնդելու աջակցել ԱԺ օրենքի կիրառման հետաձգմանը կողմ արտահայտվող պատգամավորներին։