Սպիտակ տունը հերքել է Օբամայի՝ Իրան հավանական այցի մասին լուրերը
Սպիտակ տունը հերքել է այն լուրերը, թե Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի հետ հաջորդ տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Իրան մեկնելու հավանականության շուրջ։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»–ը։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենի խոսքերով՝ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Ավելի վաղ քուվեյթյան մամուլում արաբերեն շրջանառվել էր, որ ամերիկաիրանյան բանակցությունները կենտրոնացած են Օբամայի՝ այաթոլլա Ալի Համենեի հետ հանդիպելու շուրջ։