Լրահոս

03.12.2013 11:01


ՄԱԿ հանձնակատար. «Ասադը պատասխանատվություն է կրում ռազմական հանցագործությունների համար»

ՄԱԿ հանձնակատար. «Ասադը պատասխանատվություն է կրում ռազմական հանցագործությունների համար»

ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը հայտարարել է, թե կազմակերպությունն ապացույցներ ունի, որ Սիրիայի իշխանությունները՝ ներառյալ նախագահ Բաշար Ասադը, պատասխանատու են ռազմական հանցագործությունների համար։

Սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ հանձնակատարըն ուղիղ տեքստով խոսում է Ասադի՝ ռազմական հանցագործություններին մասնակից լինելու մասին։

Փիլայը հղում է կատարել ՄԱԿ իրականացված հետաքննությանը։

Հիշեցնենք, որ 2011թ. մարտին սկսված և մինչ օրս շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է շուրջ 100 հազար մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը