Լևոն Զուրաբյան. «Ընդվզել Չինաստանի, Ռուսաստանի կամ ԱՄՆ–ի իշխանության դեմ հիմարություն է»
Հարցազրույց ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ
–ԵՄ ասոցացման համաձայնագրին չմիանալու իշխանության որոշումից հետո Ուկրաինայի ժողովուրդը ոտքի կանգնեց։ Սակայն ցուցարարների նկատմամբ կիրառվեցին բռնություններ։ Ինչպե՞ս եք գնահատում այնտեղի իրավիճակը։
–Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներում այն բանից հետո, երբ Յանուկովիչը և Ուկրաինայի իշխանությունները բռնություն կիրառեցին քաղաքացիների նկատմամբ, արդեն լրիվ նոր իրավիճակ ստեղծվեց։ Մինչև բռնության կիրառումը խոսքը երկրի զարգացման մոդելին վերաբերող տարբեր տեսակետների մասին էր, և դա նորմալ, դեմոկրատական գործընթաց էր։ Բայց բռնության կիրառումն արդեն Սահմանադրության, մարդու իրավունքների խախտում է։ Եթե մինչ այդ դա միայն Ուկրաինայի ժողովրդի գործն էր, ապա այդ պահից սկսած՝ մենք բոլորս արդեն իրավունք ունենք միջամտելու և դատապարտելու բռնությունը, որ կիրառվում է խաղաղ ցուցարարների նկատմամբ։
–Ուկրաինայի ժողովրդի այդ ընդվզումը հայաստանցիների մեծամասնության մոտ բարի նախանձ է առաջացրել։ Ինչո՞ւ Հայաստանում՝ Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումից հետո, այդպիսի զանգվածային բողոքի ալիք չբարձրացավ։
–Բայց ինչո՞ւ են նախանձում։ Նույն բանը Հայաստանում եղել է 2008թ. փետրվարին։ Եղել է այդ ալիքը, և նմանապես Սահմանադրությունը խախտելով՝ ժողովրդի նկատմամբ կիրառվել է բռնություն, 10 մարդ սպանվել է։ Այսինքն, այնպես չէ, որ մեր ժողովուրդը նույն գործողությունների, նույն համարձակության, նույն ոգու դրսևորման պատրաստ չէր։ Իրականում պատրա՛ստ էր և դրսևորե՛ց։ Այլ բան է, որ, ցավոք սրտի, այդ պահին, այդ ժամանակ չեղավ դեմոկրատական աշխարհի համերաշխությունը։
–Այսի՞նքն։
–Հայաստանյան դեմոկրատական շարժումը, որը շատ համառ էր, և, այնուամենայնիվ, այսօր էլ շարունակվում է (թեկուզ մի քիչ թուլացած վիճակում), չունեցավ համաշխարհային աջակցություն։ Ուկրաինայում հիմա լրիվ այլ իրավիճակ է։ Ի դեպ, ասեմ, որ նարնջագույն հեղափոխության ժամանակ էլ իրավիճակը այլ էր. Ուկրաինայի ցուցարարներն անմիջապես ստացան ամբողջ աշխարհի աջակցությունը։ Եթե այն աջակցության, որն այսօր աշխարհը ցույց է տալիս Ուկրաինայի ժողովրդին, գոնե 1/10–ը ցույց տար Հայաստանի ժողովրդին 2008 թվականին, ապա մենք վաղուց արդեն ապրում էինք լրիվ այլ, դեմոկրատական Հայաստանում։
–Եթե մենք ունենք այդ համարձակությունը, ինչո՞ւ հիմա այդպիսի լայնամասշտաբ բողոքի գործողություններ տեղի չեն ունենում։
–Որովհետև մարտի 1 եղավ, որը պատշաճ դատապարտում չստացավ աշխարհի կողմից։ Տարիներ շարունակ եղան նաև ռեպրեսիաներ, հալածանքներ մեր ակտիվ քաղաքացիների նկատմամբ։ Ե՛վ հալածում էին, և՛ ծեծում, և՛ աշխատանքից հեռացնում։ Տարիներ շարունակ իշխանությունը համակարգային ձևով քաղաքացիական, քաղաքական ակտիվիզմի դեմ պայքարել է։ Եվ աշխարհը դա կո՛ւլ է տվել, թո՛ւյլ է տվել։
–Մեր երկրում կան նաև «արևմտամետ» հռչակված գործիչներ, ովքեր մինչև սեպտեմբերի 3–ը սատարում էին «արևմտամետ» Սերժ Սարգսյանին, բայց տեսանք, որ ամսի 3–ից հետո էլ ոչ միայն ոտքի չելան, այլ շարունակում են սատարել «ռուսամետ» Սերժ Սարգսյանին։ Ավելին՝ շարունակում են քարկոծել ՀԱԿ–ին և ԲՀԿ–ին։ Սա՞ ինչպես եք գնահատում։
–Գիտեք, ես ոչ մեկի գործողությունները չեմ ցանկանում մեկնաբանել, եթե դա չի վերաբերում իշխանության գործողություններին։ Եթե իրենք արդեն իշխանության մաս են կազմում, ի՞նչ մեկնաբանեմ։
–Բայց արդյոք նրանք պետպատվերի շրջանակներո՞ւմ չեն գործում։
–Թող իրենք ասեն՝ իրենք ինչ են՝ իշխանության մաս են, թե ոչ։ Ես գիտեմ մեկ բան՝ Կոնգրեսը երբեք չի զբաղվել այլ երկրների նախագահների (լինի դա Օբաման, Օլանդը, թե Պուտինը) և այլ երկրների գործողությունների քննադատությամբ։ Որովհետև բոլոր պետություններն արդեն 5 հազար տարի զբաղված են մե՛կ բանով՝ հետապնդելով իրենց սեփական շահերը, և դա դատապարտելը հավասարազոր է հիմարության։ Մենք կարող ենք դատապարտել, քննադատել, ընդվզել, իշխանափոխություն կատարել մեր սեփական երկրում, մենք պետք է ընդվզենք մեր սեփական իշխանությա՛ն դեմ։ Սա՛ է մեր պարտքը։ Ընդվզել Չինաստանի, Ռուսաստանի կամ ԱՄՆ–ի իշխանության դեմ հիմարություն է։ Ազգերի ինքնորոշումը հենց դա է՝ մենք ենք որոշում մեր ազգի ճակատագիրը։ Դրա համար մենք պետք է պայքարենք, որ Հայաստանում լինի հայ ժողովրդի կամքն արտահայտող իշխանություն։ Հենց սկսում են պայքարել այլ պետությունների ղեկավարների դեմ, իմացեք, որ, կամա թե ակամա, օժանդակում են սեփական ապօրինի իշխանությանը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը