Լրահոս

03.12.2013 13:24


Կիևի ոստիկանապետը հրաժարական է տվել

Կիևի ոստիկանապետը հրաժարական է տվել

Կիևի Ներքին գործերի գլխավոր վարչության պետ Վալերի Կորյակը հրաժարական է տվել։ Նա դիմել է Ուկրաինայի ՆԳՆ վարչության պետ Վիտալի Զախարչենկոյին՝ տեղեկացնելով, որ սեփական կամքով հրաժարական է տալիս։ Ուկրաինայի ՆԳ նախարարը ժամանակավորապես հեռացրել է Կորյակին պաշտոնական պարտականություններն ու լիազորություններն իրականացնելուց մինչ հետաքննության ավարտը։ Կիևի ոստիկանության ժամանակավոր պետ է նշանակվել Վալերի Մազանը։ Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը։

Այս խորագրի վերջին նյութերը