Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ամերիկացի համանախագահին
Դեկտեմբերի 2-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Արցախի խորհրդարանի նախագահը Վաշինգտոն է ժամանել նախօրեին՝ մի շարք քաղաքական, հասարակական հանդիպումների և միջոցառումների մասնակցելու նպատակով:
Ամերիկացի համանախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կարգավորման գործընթացի ներկա փուլն ու հեռանկարները:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների և կարևորել խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում: