Լրահոս

03.12.2013 14:56


Արմեն Պողոսյան. «Մենք այսօր օգտագործում ենք այնքան հաց, որքան սովորաբար օգտագործում են պատերազմական վիճակում գտնվող երկրները»

Արմեն Պողոսյան. «Մենք այսօր օգտագործում ենք այնքան հաց, որքան սովորաբար օգտագործում են պատերազմական վիճակում գտնվող երկրները»

«Հայաստանում մեկ անձն օրական օգտագործում է չորս հարյուր գրամ հաց, ինչն անթույլատրելի է, և խոսում է բնակչության աղքատության, անվճարունակության և ոչ ճիշտ սննդակարգի մասին»,–այսօրվա ասուլիսին ասել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ Ըստ բանախոսի՝ հաշվարկված է, որ երեխան օրական 50-60, իսկ մեծահասակը՝ 100-200 գրամ հաց պետք է օգտագործի: Մարդկանց սննդաբաժնում ամենաշատը պետք է գերակշռեն միրգը, բանջարեղենը և կաթնամթերքը: Չնայած հացի շատ սպառումն ազգային առանձնահատկություն է, սակայն, փորձագետի կարծիքով, դա նաև վատ ապրուստից է գալիս։

«Մենք այսօր օգտագործում ենք այնքան հաց, որքան սովորաբար օգտագործում են պատերազմական վիճակում գտնվող երկրները»,–նշել է Պողոսյանը։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ «Քրամս» հաց արտադրող ընկերության նախագահ Անի Հարությունյանն էլ իր մտահոգությունը հայտնեց ներկրվող ցորենի որակի վերաբերյալ:

Ըստ նրա՝ հաճախ չի պահպանվում հացի տեղափոխման հիգիենան, և կարող ես հանդիպել, երբ հացը տեղադրված է մեքենաների նստատեղերին կամ ձվի տուփերի մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը