ՀԿ նախագահ. «Երեկվա ակցիան գլխավորապես ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ»
Նախօրեին Մաքսային միությանը միանալու դեմ բողոքի գործողության դուրս եկած ակտիվիստներն այսօր հանդես են եկել ասուլիսով։
Հարցին, թե մտադի՞ր են արդյոք պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, «Քաղաքացիական գիտակցության» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը մասնավորապես նշել է. «Երեկվա ակցիան գլխավորապես ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ։ Սերժ Սարգսյանի լեգիտիմ լինելու դեպքում, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված նախագահ լինելու պարագայում, բնականաբար, նման կոչերով ու պաստառներով հանդես չէինք գա»։
Ակտիվիստները հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ դրանում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն առայժմ չկա։

7or.am