Կառավարությունը կենսաթոշակի չափը բարձրացնելու օրինագիծ է ներկայացրել
ՀՀ կառավարությունն ԱԺ–ին է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու նախագիծը։ Այդպիսով, կառավարությունը ծրագրում է, որ ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կնվազի ևս 32000-ով՝ կազմելով շուրջ 15000 մարդ։
Վարվող քաղաքականության արդյունքում չի աճի շուրջ 450 կենսաթոշակառուի կենսաթոշակ, փոխարենը կաճի մինչև 5 տոկոսով շուրջ 60 կենսաթոշակառուի կենսաթոշակ, ովքեր ունեն 78-81 տարվա աշխատանքային ստաժ։
Կաճի 5-10 տոկոսով շուրջ 19500 կենսաթոշակառուի կենսաթոշակ, ովքեր ունեն 52-77 տարվա աշխատանքային ստաժ։
3, 4, 5, 36-51 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շուրջ 165000 կենսաթոշակառուի կենսաթոշակն էլ կաճի 10-15 տոկոսով։
15-20 տոկոսով էլ կաճի շուրջ 101000 կենսաթոշակառուի կենսաթոշակ, ովքեր ունեն 29-35 տարվա աշխատանքային ստաժ։
6-ից 28 տարվա աշխատանքային ստաժ ունեցող164000 կենսաթոշակառուի կենսաթոշակն էլ կաճի 20-ից ավել տոկոսով։
Իսկ ավելի կոնկրետ, փոփոխության արդյունքում կենսաթոշակի չափի աճը կկազմի՝
10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ շուրջ 42 %,
20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ շուրջ 32 %,
30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ շուրջ 19 %,
40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ շուրջ 12 %,
50 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ շուրջ 10 %,
60 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ շուրջ 9 %:
Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունվարի 1-ից։
Այդ ժամանակից հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին էլ կտրվի հավելում`
1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով»:
Կառավարությունը նաև նախատեսում է 2014 թվականի հուլիսի 1–ից միջինը 15 տոկոսով բարձրացնելերկարամյա ծառայության զինվորականների կենսաթոշակի չափը։

Կառավարությունը նաև նախատեսում է 2014 թվականի հուլիսի 1–ից միջինը 15 տոկոսով բարձրացնել երկարամյա ծառայության զինվորականների կենսաթոշակի չափը։
7or.am