Այսօր ԱԺ-ում պատգամավոր Հակոբ Հակոբյանն արտահայտեց մի կարծիք, որն ուղղակի տգիտության և ցինիզմի գագաթնակետն է: Խոսելով կենսաթոշակային համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ Հ. Հակոբյանը հայտարարեց, որ ռեֆորմներ չանելը մեզ նման երկրների համար հանցագործություն է, և թե լավ կստացվի, լավ է, վատ կստացվի... Հարգելի՛ պարոն Հակոբյան, ռեֆորմ անելն առաջին հերթին ինքնանպատակ չէ: Երկրորդ՝ «ռեֆորմ» հասկացողությունը ներառում է ԴՐԱԿԱՆ փոփոխությունների հասնելու նպատակը, այդ թվում՝ խորին համոզմունք, որ այն կունենա հենց դրական ազդեցություն, հետևաբար, խոսել «վատ ստացվելու» մասին, ուղղակի ցինիզմ է: Մի խոսքով, ողբամ քեզ, հա՛յ ժողովուրդ, որ քո ԱԺ պատգամավորն այսպիսի մտքեր է արտահայտում:
Նինա Մարգարյան. «Ուղղակի ցինիզմ է»

Նինա Մարգարյան