Էլինար Վարդանյան. «ԲՀԿ–ում ներքին խմորումներ չկան»
Այսօր լրատվամիջոցներում ինֆորմացիա էր տարածվել այն մասին, որ ԲՀԿ որոշ պատգամավորների միջև որոշակի հակասություններ գոյություն ունեն:
Արդյոք իրականում առկա՞ են այդպիսի խնդիրներ: Xnews.am-ը պարզեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից:
-Տեղեկատվությունը, որ ԲՀԿ-ում ինչ-ինչ խմորումներ են տեղի ունեում, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Սա որոշ լրատվամիջոցների անհեթեթ, անհիմն տեղեկատվություն տարածելու միջոցով իրենց կայքերի վրա ուշադրություն գրավելու հերթական փորձն է:
Պետք է շեշտեմ, որ ԲՀԿ-ում յուրաքանչյուր ոք ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր պարտականություններին, և ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը դրա վառ ապացույցն է:
Թե՛ կուսակցությունում և թե՛ խմբակցությունում բարձր է գնահատվում Տ. Ուրիխանյանի գործառույթների պատշաճ իրականացումը:
Իսկ ապատեղեկատվություն տարածողներին պարզապես խորհուրդ կտայի սենսացիաներ փնտրել այլ ոլորտներում:

Աղբյուրը՝ xnews.am