Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի և Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում տեղի կունենան Կանզասի պատվիրակության այցերը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ:
Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությանը կընդունի ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ զինված ուժերի ու Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում:
Դեկտեմբերի 3-ին պատվիրակությունը կմասնակցի նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկայնության նվազեցման անկյունաքար» խորագրով միջոցառմանը, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին` Գյումրիում և Սպիտակում երկրաշարժի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:
Հայաստան-Կանզաս գործընկերությունը 10 տարեկան է