Լրահոս

03.12.2013 21:07


Թայլանդում հաշտություն է. նշում են թագավորի տարեդարձը

Թայլանդում հաշտություն է. նշում են թագավորի տարեդարձը

Այսօր Հոնկոնգում, որտեղ արդեն մի քանի օր է՝ հակակառավարական ցուցարարները հակամարտում են ոստիկանության հետ, հանկարծակի խաղաղվել են։ Երկու կողմերը համաձայնության են եկել՝ դադարեցնելու բախումները, որպեսզի դեկտեմբերի 5-ին արժանապատիվ նշեն Թայլանդի թագավոր Պումիպոնա Ադուլյաթեի 86-րդ տարելիցը։ Այս մասին գրում է «Комсомольская правда»–ն։

Թայլանդի իշխանություններն անգամ թույլ են տվել ցուցարարներին անցնել մայրաքաղաքային ոստիկանության գլխավոր տեղամաս, ինչպես նաև կառավարության տուն, որը ցուցարարները դեռ երեկ պատրաստվում էին գրոհով վերցնել։

Ցանկության դեպքում, ոստիկանության պետի խոսքերով, շենքը կարող են անգամ վառել։ Ցուցարարները, ժամանելով, չեն շտապել փչացնել գույքը՝ հավանաբար, թագավորի հանդեպ տածած հարգանքից։ Ապստամբների առաջնորդներն արդեն հայտարարել են, որ տոնը տոն, իսկ հեղափոխությունը՝ ըստ ժամանակացույցի. տոնից անմիջապես հետո ընդդիմությունը կշարունակի սկսածը։

Այդուհանդերձ, Թայլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթը, որի հրաժարականն են պահանջում ապստամբները, չի պատրաստվում լքել պաշտոնը։ Ավելին, Հոնկոնգի դատարանն ընդդիմադիրների առաջնորդի ձերբակալման թույլտվություն է տվել պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար։ Անկարգությունների ընթացքում 5 մարդ մահացել է, 119–ը՝ վիրավորվել։

Այս խորագրի վերջին նյութերը