Աղվան Վարդանյան. «Կառավարությունը ձախողվելու է նաև այս համակարգում»
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյաննիր այսօրվա խորհրդարանական ելույթում անդրադարձել է կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի կիրառմանը՝ ընդգծելով, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ ՀՀԿ–ի մոտեցումը համարժեք և պատասխանատու դիրքորոշում չէ:
–Անքննելի են որոշումներ կայացնելու մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները: Եթե իշխանության մեր գործընկերները մտածում են, թե այս համակարգի կնքահայրերը իրենց պահպանողական գաղափարախոսության կրողներն են, թե նույն արժեքներն են դավանում, կարծում եմ՝ սխալվում են,–ասել է նա:
Ա. Վարդանյանը մտահոգություն է հայտնել, որ պարտադրաբար ներդրվում է մի համակարգ, որին մեր երկիրն ու հասարակությունը պատրաստ չեն և՛ սոցիալ-տնտեսական ցուցանիշների, և՛ բարոյահոգեբանական առումներով: Ինչպես նաև դրան պատրաստ չէ կառավարությունը.
–Գործընթացն ուղեկցվում է սահմանադրական հնարավոր, օրենքի՝ բացահայտ, հայեցակարգի ու ժամանակացույցի՝ ակնհայտ խախտումներով: Ներդրվում է մի համակարգ, որը գործնականում շատ քիչ աղերս ունի սոցիալական պաշտպանության ոլորտի հետ: Հիմնական նպատակը ֆինանսական շուկան ակտիվացնելն է: Գոյանալիք երկար փողերը տնտեսության իրական հատվածի վրա ազդեցություն չեն ունենալու, չեն նպաստելու եկամտաստեղծ գործունեությանն ու աշխատատեղերի ավելացմանը:
Նա միանգամայն իրատեսական է համարում, որարդյունքում ավելանալու է թաքնված զբաղվածությունն ու սև աշխատավարձերի տեսակարար կշիռը:
–Վստահության բավարար պաշար չունեցող այս կառավարությունը ձախողվելու է նաև այս համակարգում, թեև այն համարում է վերջին տարիների իր ամենամեծ ձեռքբերումը: Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, դուք այսօր, այո՛, ունեք բացարձակ իշխանություն, բայց դա ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատվությունից: Ընդհակառակը,–եզրափակել է նա:
Աղվան Վարդանյան. «Կառավարությունը ձախողվելու է նաև այս համակարգում»
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր այսօրվա խորհրդարանական ելույթում անդրադարձել է կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի կիրառմանը՝ ընդգծելով, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ ՀՀԿ–ի մոտեցումը համարժեք և պատասխանատու դիրքորոշում չէ:
–Անքննելի են որոշումներ կայացնելու մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները: Եթե իշխանության մեր գործընկերները մտածում են, թե այս համակարգի կնքահայրերը իրենց պահպանողական գաղափարախոսության կրողներն են, թե նույն արժեքներն են դավանում, կարծում եմ՝ սխալվում են,–ասել է նա:
Ա. Վարդանյանը մտահոգություն է հայտնել, որ պարտադրաբար ներդրվում է մի համակարգ, որին մեր երկիրն ու հասարակությունը պատրաստ չեն և՛ սոցիալ-տնտեսական ցուցանիշների, և՛ բարոյահոգեբանական առումներով: Ինչպես նաև դրան պատրաստ չէ կառավարությունը.
–Գործընթացն ուղեկցվում է սահմանադրական հնարավոր, օրենքի՝ բացահայտ, հայեցակարգի ու ժամանակացույցի՝ ակնհայտ խախտումներով: Ներդրվում է մի համակարգ, որը գործնականում շատ քիչ աղերս ունի սոցիալական պաշտպանության ոլորտի հետ: Հիմնական նպատակը ֆինանսական շուկան ակտիվացնելն է: Գոյանալիք երկար փողերը տնտեսության իրական հատվածի վրա ազդեցություն չեն ունենալու, չեն նպաստելու եկամտաստեղծ գործունեությանն ու աշխատատեղերի ավելացմանը:
Նա միանգամայն իրատեսական է համարում, որ արդյունքում ավելանալու է թաքնված զբաղվածությունն ու սև աշխատավարձերի տեսակարար կշիռը:

7or.am