ԲՀԿ պատգամավոր. «Եկե՛ք իրականացնենք նոր և արդյունավետ արդյունաբերական քաղաքականություն»
Մեր հանրապետության, թերևս, կարևորագույն հիմնախնդիրներից են նոր աշխատատեղերի ձևավորումը և գյուղական համայնքների ամրապնդումն ու հետագա զարգացումը: Այդ ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը, թե՛ 2014 թ. ՀՀ պետական բյուջեի շրջանակներում և թե՛ 2014-2016 թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրով, անբավարար են: Դա են վկայում նաև ընթացիկ 2013 թ. ՀՀ տնտեսական աճի և տնտեսական ակտիվության համապատասխան ցուցանիշները:
Մեր՝ ԲՀԿ խմբակցության կողմից վերոնշյալ և այլ հանրային մեծ նշանակություն և հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրվել 20-ից ավելի նախագծեր հարկային քաղաքականության, սոցիալական, ներդրումային միջավայրի բարելավման, զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման և նմանատիպ այլ հիմնախնդիրների վերաբերյալ:
Վերջիններից երկուսը վերաբերում են փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային բեռի նվազեցման և նոր աշխատատեղերի ստեղծման խթանմանը: Կառավարությունը դրանք համարել է արդիական և խելամիտ, հրավիրել համատեղ քննարկումների, սակայն հավանության չի արժանացրել:
Սակայն մենք, ի բարօրություն մեր ժողովրդի, մեր հայրենակիցների, պատրաստ ենք շարւնակել կշռադատված, առանց հիասթափվելու աշխատել: Եվ դրա վկայությունն է այն, որ իմ կողմից անցած օրերի ընթացքում շրջանառության մեջ է դրվել ևս երկու օրենսդրական նախաձեռնություն:
Ներկայացնեմ դրանցից մեկը. այն է՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (համառոտ):
Կարծում ենք, որ ՀՀ-ն արդյունաբերական երկիր էր և պետք է լինի: Միաժամանակ, նոր արդյունաբերական արդյունավետ գործող ձեռնարկությունների և արտադրությունների ստեղծման համար առկա չեն անհրաժեշտ միջավայր և պայմաններ, հատկապես մարզերում, գյուղական համայքներում: Այդ առումով մեր կողմից առաջարկվող օրենքի նախագծում օրենքով սահմանված կարգով մարզպետներին տրվում են համապատասխան լիազորություններ՝ իրավունքներ և պարտականություններ առ այն, որ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների առկայությամբ ՀՀ Կառավարությանն է ներկայացվում տարածքային (մարզային) արդյունաբերական զարգացման ծրագրեր, այդ թվում՝ արդյունաբերական գոտիներ ստեղծելու վերաբերյալ:
Համապատասխան ենթակառուցվածներով հագեցած այդ տարածքներում գործում են հարկային, մաքսային և այլ արտոնություններ՝ որոշակի ժամկետներում: Կրկնում եմ՝ խոսքը վերաբերում է միայն արտադրական գործունեությանը և աշխատատեղերին:
Որպեսզի յուրաքանչյուր տարածքային ծրագրի շրջանակներում արտոնությունների տրամադրման խնդիրը չդառնա ՀՀ ԱԺ քննարկման առարկա, «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ գործող օրենքով և պայմաններով, նշված արդյունաբերական գոտիներում գործում են վերոնշյալ օրենքի դրույթները:
Օրենքի ընդունումը բխում է նաև մեր արդյունաբերողների և փոքր ու միջին ձեռնարկատերերի շահերից: Կարծում եմ՝ հարցը կքննարկվի նաև Կառավարությունում:
Կարևորը վարվող տնտեսական քաղաքականության մեջ բեկում մտցնելն է, որն, առանց մարզերում նորաբովանդակ և արտադրողական աշխատատեղերի ստեղծման, անհնար է:
Եկե՛ք իրականացնենք նոր և արդյունավետ արդյունաբերական քաղաքականություն:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան