«Պուտինի դեմ պայքարողները ոչնչով չեն տարբերվում Պուտինին ՀՀ թագավոր կարգողներից»
Պուտինի դեմ պայքարողները, մեծ հաշվով, ոչնչով չեն տարբերվում Պուտինին ՀՀ թագավոր կարգել փորձողներից: Երկու դեպքում էլ մեր երկրում տեղի ունեցողի, մեր երկրի զարգացման կամ հետզարգացման ողջ պատասխանատվությունը դրվում է այլ երկրի նախագահի վրա, ինչի դեպքում բացարձակապես անտեղին է խոսել ՀՀ ինքնիշխանությունից: Եթե մենք վերածվում ենք Ռուսաստանի նախագահի ընդդիմության և մեր ապագան կապում ենք բացառապես նրա հետ, ապա ընդունում ենք նրա գերիշխանությունն ու բացառում ենք ՀՀ անկախությունը: Նման անհեռատես քայլերով մենք կարող ենք Հայաստանը տանել շատ վտանգավոր, աղետալի ճանապարհով, եթե չենք գիտակցում ու չենք տեսնում, որ գերտերությունների մշտական ու նորմալ ծավալապաշտական նկրտումների առկայության պայմաններում բացառապես ոչ հանցագործ` օրինակարգ իշխանություն ունենալով է, որ մենք կանգնած չէինք լինի ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առջև:
Ուստի անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստանի կործանումը կանխել և կայուն զարգացումը ապահովել հնարավոր է միայն ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմամբ և Հայաստանում օրինակարգ իշխանության ձևավորմամբ:

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից