«Ցանկացած ազգի կամ մարդու ամենամեծ անվտանգությունը ազատ լինելն է»
Հարգելի՛ տրամաբանությունից մի փոքր կաղացող համերկրացիներ, երբ ասում եք, որ Հայաստանը միացավ Մաքսային միությանը, քանի որ Ռուսաստանը ապահովում է մեր անվտանգությունը ու պաշտպանում մեր սահմանները, ցանկանում եմ՝ իմանաք, որ այս աշխարհում մարդու անվտանգությունը պաշտպանելը չի սահմանափակվում զորքերը զինելով, և, ի գիտություն ձեզ, ասեմ, որ ցանկացած ազգի կամ մարդու ամենամեծ անվտանգությունն ազատ լինելն է, և համապատասխանաբար ամենաանպաշտպան մարդն էլ ստրուկն է: Ու եթե կյանքներումդ մի երկու պատմական ֆիլմ նայած լինեիք /դե, գիրք կարդալու մասին խոսք չկա/, ապա կտեսնեիք, որ ամենալավը զինում են ստրուկներին գլադիատորական մարտերից առաջ, որ տերերը բեմերում նստեն ու նայեն, թե տարատեսակ զենքերով զինված ստրուկներն իրար ինչպես են սատկացնում։

Առաքել Սեմիրջյանի ֆեյսբուքյան էջից