Լրահոս

04.12.2013 10:29


ԱԳՆ-ն մեկ ամսում 3 մլն դրամի կոնյակ է գնել

ԱԳՆ-ն  մեկ ամսում 3 մլն դրամի կոնյակ է գնել

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԳՆ-ն նոյեմբեր ամսվա ընթացքում գնել է միանգամից 3 մլն դրամ կամ 7.4 հազար դոլար արժողության կոնյակ: Բնականաբար, դա գնվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Ըստ թերթի՝ մատակարարն էլ եղել է «Արտեքսիմ» ՍՊԸ-ն. «Դատելով ԱԳՆ-ի գնած կոնյակների տեսակից՝ դրանք ձեռք են բերվել հյուրերին նվիրելու համար. եղել են հիմնականում կոլեկցիոն 30 տարեկան «Դվին»՝ հատը 47 հազար 800 դրամ, 20-ամյա «Նաիրի»՝ 41 հազար 550 դրամ, և 10-ամյա «Աղթամար»՝ 15 հազար 700 դրամ արժողության»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը