Աշխարհ

04.12.2013 10:52


Կիևում ցուցարարները վերսկսել են կառավարության շենքի շրջափակումը

Կիևում ցուցարարները վերսկսել են կառավարության շենքի շրջափակումը

Կիևում ցուցարարները վերսկսել են Ուկրաինայի կառավարության շենքի շրջափակումը։ Այս պահին շենքի մոտ հավաքված են մի քանի հարյուր բողոքի գործողության մասնակիցներ։ Նրանք շարքով փակել են կառավարության շենքի մուտքը։

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ցուցարարների թիվը գնալով ավելանում է։ Միաժամանակ, կառավարության շենքի մոտակայքում գտնվող այգի է ժամանել 10 տուրիստական ավտոբուս՝ հատուկջոկատայիններով։

Այս խորագրի վերջին նյութերը