Լրահոս

04.12.2013 11:23


Այսօր ԱԺ շենքի մոտ կրկին բողոքի գործողություն է լինելու

Այսօր ԱԺ շենքի մոտ կրկին բողոքի գործողություն է լինելու

Այսօր ԱԺ շենքի մոտ կրկին բողոքի գործողություն է տեղի ունենալու։ Երեկ այնտեղ բողոքի գործողություն իրականացնող «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները խոստացան այսօր է՛լ ավելի բազմամարդ ցույց իրականացնել։

Նշենք, որ թեև երեկ ՀՀ ԱԺ–ն ավարտեց ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» ներկայացրած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու օրինագծի քննարկումը, սակայն խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը կկազմակերպեն այսօր։

Ավանդաբար, օրինագծերի քվեարկությունը տեղի է ունենում ԱԺ–ի նիստի մեկնարկին՝ ժամը 12։00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը