Քաղաքական մեծամասնությանը 20 րոպե խելքի գալու ժամանակ տրվեց. ԱԺ նիստն ընդմիջվել է
Այսօր խորհրդարանը պետք է քվեարկի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ՀՅԴ–ի և «Ժառանգության» հայտարարությունը։
Եթե նախորդ անգամ այս հարցով ոչիշխանական խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը քաղաքական մեծամասնությունը միտումնավոր տապալեց, ապա այսօր ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը ներկայացել էին նիստին։ Գրանցվել է 107 պատգամավոր։
Քվեարկություն, սակայն, սկզբում այդպես էլ չի հաջողվել իրականացնել տեխնիկական համակարգի խափանման պատճառով։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է, որ պատգամավորների ձայներն ամփոփի հաշվիչ հանձնաժողովը, իսկ Վահան Հովհաննիսյանը հավելել է.
–Քանի որ կարծում եմ՝ սարքը պատահական չի փչացել, առաջարկում եմ այս հարցի քվեարկությունն իրականացնել փակ–գաղտնի ընթացակարգով։
Վահան Հովհաննիսյանի այս խոսքերից հետո, սակայն, քվեարկության տեխնիկական համակարգը սկսել է աշխատել։
Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելուն քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու։
Այս ամենից հետո ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել։
–Մենք հնարավորություն տվեցինք քաղաքական մեծամասնությանը 20 րոպե խելքները գլուխները հավաքել,–լրագրողներին պատճառաբանել է նա։
Նշենք նաև, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանրապետությունում չէ, և նիստը վարում է փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Նրա պահվածքը, սակայն, ոչիշխանական պատգամավորների վրդովմունքն է առաջացրել։ Թեև Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, որ վարման կարգի վերաբերյալ խոսել ցանկացող բոլոր պատգամավորները ձայնի իրավունք կստանան, բայց նրանց խոսելու ընթացքում հրահանգել է անջատել խոսափողը՝ հայտարարելով, որ նրանք ոչ թե իրենց դիրքորոշումն են հայտնում, այլ բովանդակային քննարկում իրականացնում։
Ավելացնենք, որ ԱԺ նիստին զուգահեռ՝ խորհրդարանի շենքի մոտ բազմամարդ ցույց է։

7or.am