Լրահոս

04.12.2013 12:56


Քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ

Քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09.52-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ, շրջվել են ծառեր և ընկել ավտոմեքենաների վրա:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են Ռ. Բ.-ին պատկանող հացատան տանիքը՝ 35 քմ, «Միցուբիշի պաջերո» մակնիշի 32 ՕՏ 901 պ/հ ավտոմեքենայի առջև հատվածը և «ՈւԱԶ» մակնիշի 42 ԼՕ 087 պ/հ ավտոմեքենայի խցիկը, Հ. Գ.-ին պատկանող տան և անասնագոմի տանիքները՝ 30 քմ, Ժ. Գ.-ին պատկանող տան տանիքը՝ 36 քմ, Վ. Մ.-ին պատկանող տան տանիքը՝ 110 քմ և Ս. Ս.-ին պատկանող տան տանիքը՝ 10 քմ և պատուհանները՝ 12 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը