Գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2013 թվականի 46-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա: 2013 թվականի հոկտեմբեր - նոյեմբեր ամիսների ընթացքում եվրոպական տարածաշրջանում շրջանառում են գրիպի Բ տեսակը, Ա տեսակի H1N1պնդ09 և Ա (H3N2) ենթատեսակները:
Գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դրական նմուշների թիվը եղել է բավականին ցածր, որը բնորոշ է և՛ ներկայիս, և՛ անցած սեզոնների ընթացիկ ժամանակահատվածին:
Ինչ վերաբերում է ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների լաբորատոր հետազոտություններին, ապա պետք է նշել, որ վերջիններիս մոտ գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Ռուսաստանի Դաշնության մի շարք վարչական միավորներում դիտվում է սուր շնչառական վարակների սեզոնային աճ:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:
Հանրապետությունում իրականացվող մոնիտորինգի տվյալներով` սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2013 թվականի ընթացքում 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ գտնվում է ցածր մակարդակի վրա:
Հանրապետությունում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել, որը վկայում է դեպքերի թեթև ընթացքի մասին:
Գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է`
- խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- հագնվե´ք եղանակին համապատասխան,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները: