Կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման հարցով ՄԻՊ–ը ևս կդիմի ՍԴ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր 46 կողմ, 54 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քաղաքական մեծամասնությունը մերժեց ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենքի նախագիծը: Նաև տեղեկացրել էինք, որ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցները Ազգային ժողովի շենքից շարժվել են դեպի ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակ։ Ցուցարարները ՄԻՊ–ից պահանջել են միանալ ԱԺ ոչիշխանական խմբակցությունների նախաձեռնությանը՝ դիմել Սահմանադրական դատարամ։ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնել է, որ արդեն իսկ ուսումնասիրել են հարցը՝ օրենքի մի շարք դրույթներում հայտնաբերելով հակասահմանադրականություն, ուստի իրենք ևս պատրաստվում են դիմել ՍԴ:
Ցուցարարներն այս պահին շարժվում են դեպի Կառավարություն:
Կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման հարցով ՄԻՊ–ը ևս կդիմի ՍԴ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր 46 կողմ, 54 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քաղաքական մեծամասնությունը մերժեց ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենքի նախագիծը:
Նաև տեղեկացրել էինք, որ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցները Ազգային ժողովի շենքից շարժվել են դեպի ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակ։ Ցուցարարները ՄԻՊ–ից պահանջել են միանալ ԱԺ ոչիշխանական խմբակցությունների նախաձեռնությանը՝ դիմել Սահմանադրական դատարամ։
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնել է, որ արդեն իսկ ուսումնասիրել են հարցը՝ օրենքի մի շարք դրույթներում հայտնաբերելով հակասահմանադրականություն, ուստի իրենք ևս պատրաստվում են դիմել ՍԴ:
Ցուցարարներն այս պահին շարժվում են դեպի Կառավարություն: