«Ռոսնեֆտ»–ը պատրաստվում է ձեռք բերել «Նաիրիտ»–ը պարտքերի հետ կապված հարցերը լուծելուց հետո
«Ռոսնեֆտ»–ը ուսումնասիրում է հայկական կաուչուկի արտադրության քիմիական հսկա հանդիսացող «Նաիրիտ»–ի ձեռքբերման հարցը, սակայն վերջնական որոշում դեռ ընդունված չէ։ Այս մասին REGNUM-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ՌԴ Էներգետիկայի նախարարության բաժնի տնօրենի տեղակալ Միխայիլ Պլեշկինը։ «Նաիրիտ» գործարանի ձեռքբերման հարցը «Ռոսնեֆտ»–ի կողմից, որի պարտքը կազմում է 130 մլն դոլար, ավելի վաղ քննարկվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և «Ռոսնեֆտ» ձեռնարկության ղեկավար Իգոր Սեչինի կողմից։ Սակայն տվյալ տեղեկության հրապարակումից հետո պայմանագրի կնքման գործընթացի առաջխաղացման մասին կողմերը չեն խոսում։ Մանրամասները՝ REGNUM գործակալության կայքում։