Լրահոս

04.12.2013 16:28


Մոսկովյան սուրպերմարկետներից մեկում կողոպտել են Վրաստանի նախկին վարչապետի քրոջը

Մոսկովյան սուրպերմարկետներից մեկում կողոպտել են Վրաստանի նախկին վարչապետի քրոջը

Մոսկվայում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի քույրը կողոպուտի զոհ է դարձել։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ Մոսկվայում։ Լյալյա Իվանիշվիլին տեղեկացրել է ոստիկանությանը, որ սուպերմարկետ այցելության ժամանակ իր մոտից անհայտացել է «Vertu» բջջային հեռախոսը։ Կինն իր կորուստը գնահատել է 240 հազար ռուբլի։ Նա ցանկացել է ինքնուրույն տեսնել տեսախցիկների նկարած նյութերը և պարզել միջադեպի հետ կապված մանրամասները։ Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը։

Այս խորագրի վերջին նյութերը