Լրահոս

04.12.2013 17:05


Վահե Էնֆիաջյան. «Գործընթացն ինքնին անհասկանալի է և բացթողումներով լի»

Վահե Էնֆիաջյան. «Գործընթացն ինքնին անհասկանալի է և բացթողումներով լի»

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ժողովրդի վրդովմունքը տեղին է: Փորձ է արվում 1974թ.-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիներից, փաստացի ստացվում է՝ երիտասարդ սերնդից, օրենքի ուժով «գանձել» տարիների ընթացքում արդար աշխատանքով վաստակած եկամտի ամեն ամսվա 5 տոկոսը: Գործընթացն ինքնին անհասկանալի է և բացթողումներով լի: Անընդունելի է, երբ մի փաստաթուղթ, որն իր նշանակությամբ վերաբերվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ով ծնվելու է օրենքի ուժ ստանալուց հետո և տարածվելու մինչև 40 տարի առաջ ամբողջ սերնդի վրա: Ժողովրդի համար անհասկանալի է, թե կուտաված գումարն ուր է գնալու, ով է տնօրինելու, և 30 տարի անց քաղաքացին ումից է ստանալու տարիներ շարունակ վճարված իր գումարը, եթե առհասարակ ստանալու է, քանզի մշուշոտ են նաև տասնամյակներ անց վերադարձվող գումարի երաշխիքները: Կառավարության մշակած այս նախագիծը շատ դիպուկ բնորոշում է նրա վարած քաղաքականությունը, երբ գրեթե միշտ կայացված որոշումները չեն բխում ժողովդրի շահերից: Զբաղվածությունը մեր երկրի կարևորագույն խնդիրներից է, և երիտասարդ սերունդը, ով հասարակության ամենագործունյա խավն է, բայց միևնույն ժամանակ վստահ չէ՝ արդյոք իր հայրենիքում կարո՞ղ է ունենալ բարեկեցիկ ապագա: Այս ամենին է գումարվում շրջանառվող օրինագիծը, որը հիասթափության մի նոր ալիք է բարձրացրել:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը