Լրահոս

04.12.2013 18:34


Էներգետիկայի նախարարի «քյաշ» պատասխանները (տեսանյութ)

Էներգետիկայի նախարարի «քյաշ» պատասխանները (տեսանյութ)

ԱԺ–կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվել է՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ–ի պաշոնական թվերով՝ 2012 թվականին կուտակված պարտքը 64,9 մլրդ դրամ է կամ 160 մլն դոլար։ Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ կնքված պայմանագրի մեջ նշված է 63 մլրդ դրամ կամ 155 մլն դոլար։

–Ո՞ւր է կորել 5 միլիոն դոլարը կամ 2 միլիարդ դրամը,–ՀՀ կառավարությունից հետաքրքրվել է Ա. Մանուկյանը։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանել է, որ 2011թ. սկսած՝ մեր պարտքը, որն առաջացել էր 189 դոլար սակագնի պատճառով, կազմում է մոտ 300 մլն դոլար:

Մեր պայմանավորվածության համաձայն՝ պարտքի մի մասը մենք ենք փակում, կեսը՝ իրենք: Ստացվում է, որ 2011-18թթ. ռուսական կողմի վրա այդ բեռը կնստի շուրջ 1.1 մլրդ դոլար, որից առ այսօր գոյացած պարտքի կեսը՝ 155 մլն–ն, Հայաստանը կվճարի: Կա՛մ պետք է այդ 155 մլն–ն «քյաշ» փողով վճարեինք, կա՛մ ինչ–որ ձևով մարեինք,–ասել է նախարարը:

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը