Տիգրան Սարգսյանը խուսափել է լրագրողների և պատգամավորների հարցերից
ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը թեև ներկայացել է, սակայն հրաժարվել է լրագրողների հետ շփվելուց։ Մինչ նիստը սկսվելը իրեն մոտեցած լրագրողներին Տիգրան Սարգսյանը միայն մեկ բառակապակցություն է ասել՝ «Բարև ձեզ»։
Այնուհետև, Տիգրան Սարգսյանը թռչկոտելով բարձրացել է աստիճաններով։
Նիստից հետո նույնպես ՀՀ վարչապետը դուրս չի եկել իրեն սպասող լրագրողների մոտ, այլ հեռացել է ԱԺ նախագահի համար սահմանված դռնով։
Տիգրան Սարգսյանն այսօր չի պատասխանել նաև պատգամավորներից որևէ մեկի հարցին՝ անգամ եթե դրանք ուղղված են եղել անձամբ իրեն։ Նա իր փոխարեն ամբիոնի մոտ է ուղարկել մե՛կ Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Վաչե Գաբրիելյանին, մե՛կ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, մե՛կ էլ՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին։

7or.am