Լրահոս

04.12.2013 19:30


Էներգետիկայի նախարարն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը լրիվ տարբեր բաներ են ասում

Էներգետիկայի նախարարն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը լրիվ տարբեր բաներ են ասում

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 3–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ «ՀայՌուսգազարդի»՝ Հայաստանի կառավարությանը պատկանող մասնաբաժինը ռուսական կողմին տրվել է փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը, որը գոյանում էր սահմանի վրա հաշվարկվող մատակարարման գնի և սպառողի համար հաշվարկված գնի միջև:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, սակայն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հերքել է Վիգեն Սարգսյանի խոսքերը՝ ընդգծելով, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը տրվել է «Գազպրոմին» ոչ թե ՀՀ կառավարության 30 տոկոս սուբսիդավորման, այլ Հայաստանի ունեցած 155 մլն դոլար պարտքը մարելու դիմաց։

Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հայտարարել էր, որ Հայաստանում գազի սակագինը կլինի այնքան, որքան Ռուսաստանի ներքին սպառողի համար։ Ա․ Մովսիսյանը նաև պարզաբանել է՝ դա նշանակում է, որ Հայաստանի համար կկիրառվեն Ռուսաստանի ներքին գները՝ գումարած ճանապարհածախսը մինչև հայկական սահման և վերջնական սպառող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը