«Հասարակությունառանցբռնության» ՀԿ-ն, «Հայաստանի Սևազգեստ Կանայք» շարժման շրջանակներում, գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի 16-օրյակի ընթացքում նախատեսում է իրականացնել հանրային միջոցառում, որն ուղղված կլինի կոնֆլիկտի հաղթահարման կարևորությանը՝ որպես ընտանեկան խաղաղության գրավական: Միջոցառումը կրում է «Լուծի´ր կոնֆլիկտը, փրկի´ր ընտանիքդ» խորագիրը:
Հանրային միջացառումն իրենից ներկայացնում է հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված ակցիա: Ակցիայի մասնակիցները տեղեկատվական պաստառների և թեմատիկ կերպարների միջոցով կներկայացնեն կոնֆլիկտների առաջացման հնարավոր պատճառները, դրանց բացասական ազդեցությունն ընտանիքի վրա և կոնֆլիկտի հաղթահարման ուղիները: Ակցիայի ընթացքում անցորդներին կբաժանվեն տեղեկատվական թռուցիկներ «Սևազգեստ Կանայք» միջազգային շարժման և «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին: Նախատեսվում է նաև ունենալ տեղեկատվական սեղանիկ՝ կազմակերպության ու նախաձեռնության մասին հավելյալ տեղեկատվության տրամադրման նպատակով:
Միջոցառումը կկայանասույնթվականիդեկտեմբերի 5-ին՝ժամը 14:00-16:00, Հյուսիսային Պողոտայում:
«Լուծի´ր կոնֆլիկտը, փրկի´ր ընտանիքդ»
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն, «Հայաստանի Սևազգեստ Կանայք» շարժման շրջանակներում, գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի 16-օրյակի ընթացքում նախատեսում է իրականացնել հանրային միջոցառում, որն ուղղված կլինի կոնֆլիկտի հաղթահարման կարևորությանը՝ որպես ընտանեկան խաղաղության գրավական: Միջոցառումը կրում է «Լուծի´ր կոնֆլիկտը, փրկի´ր ընտանիքդ» խորագիրը:
Հանրային միջացառումն իրենից ներկայացնում է հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված ակցիա: Ակցիայի մասնակիցները տեղեկատվական պաստառների և թեմատիկ կերպարների միջոցով կներկայացնեն կոնֆլիկտների առաջացման հնարավոր պատճառները, դրանց բացասական ազդեցությունն ընտանիքի վրա և կոնֆլիկտի հաղթահարման ուղիները: Ակցիայի ընթացքում անցորդներին կբաժանվեն տեղեկատվական թռուցիկներ «Սևազգեստ Կանայք» միջազգային շարժման և «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին: Նախատեսվում է նաև ունենալ տեղեկատվական սեղանիկ՝ կազմակերպության ու նախաձեռնության մասին հավելյալ տեղեկատվության տրամադրման նպատակով:
Միջոցառումը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-16:00, Հյուսիսային Պողոտայում: