Տիգրան Սարգսյանը շարունակում է պետական միջոցների անխնա վատնումը
«Վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը, նա իր հերթական այցը հերթական անգամ իրականացրել է հատուկ չվերթով՝ այս անգամ պետական բյուջեից ծախսելով մոտ 29 մլն դրամ կամ 71 հազար ԱՄՆ դոլար։ Ասել է թե՝ նա իր պատվից ցածր է համարում հասարակ մահկանացուների նման հասարակ չվերթով գործուղման մեկնելը և իր համար հատուկ ինքնաթիռ է վարձակալում»,–գրել է «Ժողովուրդ»-ը։ Ըստ աղբյուրի՝ հերթական հատուկ չվերթը կազմակերպվել է նոյեմբերի 19-ին, երբ Տ. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ։ Թերթը հիշեցնում է, որ մինչ այս՝ հոկտեմբերի ընթացքում, Տ. Սարգսյանը հասցրել էր 52 մլն դրամ ծախսել երկու հատուկ չվերթի համար։
Տիգրան Սարգսյանը շարունակում է պետական միջոցների անխնա վատնումը
«Վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը, նա իր հերթական այցը հերթական անգամ իրականացրել է հատուկ չվերթով՝ այս անգամ պետական բյուջեից ծախսելով մոտ 29 մլն դրամ կամ 71 հազար ԱՄՆ դոլար։ Ասել է թե՝ նա իր պատվից ցածր է համարում հասարակ մահկանացուների նման հասարակ չվերթով գործուղման մեկնելը և իր համար հատուկ ինքնաթիռ է վարձակալում»,–գրել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ աղբյուրի՝ հերթական հատուկ չվերթը կազմակերպվել է նոյեմբերի 19-ին, երբ Տ. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ։ Թերթը հիշեցնում է, որ մինչ այս՝ հոկտեմբերի ընթացքում, Տ. Սարգսյանը հասցրել էր 52 մլն դրամ ծախսել երկու հատուկ չվերթի համար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։