Նախօրեին երեկոյան ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 2-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի խումբը:
ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ հրդեհի հետևանքով բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկների սենյակում այրվել է օդափոխիչ սարքը, մասամբ ջերմահարվել և այրվել են կախովի առաստաղը (15 քմ) և պատուհանի փայտե շրջանակը:
Հրդեհ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում