Լրահոս

05.12.2013 10:24


Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդան քաղաքի հատվածում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Տիգրանաշեն գյուղի հատված),Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ճանապարհահատվածին, Լոռու մարզի Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածը, Վանաձոր-Գյումրի (Ջաջուռ գյուղի հատված) ավտոճանապարհին, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:

Իրականացվում են ճանապարհահների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը