Գազի սակագինը 500 դոլար՝ Մաքսային միություն չմտնելու դեպքում
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-ռուսական համաձայնագրերի շնորհիվ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը փոփոխությունների չի ենթարկվի:
–Եթե այդ բանակցությունները հաջողության չբերեին, և եթե մենք չունենայինք երեկվա ստորագրված պայմանագիրը, ապա սակագնի հերթական վերանայման կարիք կարող էր առաջանալ, որից մենք, փաստորեն, կարողացանք խուսափել ոչ միայն այսօրվա համար, այլ առաջիկա հինգ տարվա համար: Կարողացանք ունենալ որոշակի վստահության պաշար գազի գնի վերաբերյալ, քանի որ Հայաստան մատակարարվող գազի գինը փոխշաղկապվեց Ռուսաստանի ներքին սակագնի հետ, և դա շատ մեծ առավելություն է,–ասել էր նա:
«7օր»–ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվել է՝ եթե Հայաստանը Մաքսային միություն մտնելու որոշում չկայացներ, մեր սպառողների համար որքա՞ն կավելանար գազի սակագինը։ Նա նախ նշել է, որ սահմանի վրա այն դառնալու էր 270 դոլար, իսկ հետո ավելացրել.
–Սպառողի համար կդառնար մոտ 500 դոլար, միգուցե մի քիչ ավելի։
Նշենք, որ այժմ հայաստանյան սպառողների համար գազի սակագինը մոտ 386 դոլար է։ Ու թեև Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի ժամանակ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը տրվեց ռուսական «Գազմպրոմին», և համաձայնություն ձեռք բերվեց Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանել 189 դոլարով՝ հազար խմ-ի համար, բայց վերջնական սպառողների համար գազի գնի էժանացում չի լինի: Արմեն Մովսիսյանի խոսքերով՝ Հայաստանի համար կկիրառվեն Ռուսաստանի ներքին գները՝ գումարած ճանապարհածախսը մինչև հայկական սահման և վերջնական սպառող։

7or.am