«Նաիրիտցիների բոլոր աշխատավարձերը կվճարվեն». ՀՀ էներգետիկայի նախարար
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Նաիրիտ» գործարանի ճակատագրին՝ հայտնելով.
–Բոլոր տեխնիկատնտեսական և տեխնիկաէկոլոգիական հաշվարկներն ավարտված են, բոլոր ուսումնասիրությունները կատարված են։ «Ռոսնեֆտ»–ը նախնական համաձայնություն է տվել «Նաիրիտ»–ի ծրագիրն իրականացնելուն, ընդ որում՝ ներգրավելով իտալական ճանաչված ընկերությունների։ Մնացած հարցերը՝ կապված ֆինանսական սխեմաների, պարտքերի և այլնի հետ, քննարկման փուլում են։ Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ կավարտվեն։
Նախարարը նաև վստահեցրել է, որ նաիրիտցիներին պարտք մնացած աշխատավարձերը կվճարվեն։
–Աշխատավարձերի բոլոր պարտքերը վճարվելու են։ Այս աշխատանքները կավարտենք, կվերջացնենք, բոլոր պարտքերը կմարենք,–ասել է նա։

Թե կոնկրետ ի՞նչ ժամկետներում, նախարարը չի նշել։
7or.am