Լրահոս

05.12.2013 10:55


«Բոյկոտել հանրապետականներին պատկանող կառույցները»

«Բոյկոտել հանրապետականներին պատկանող կառույցները»

Ժողովո՛ւրդ ջան, ևս մեկ պայքարի միջոց է բոյկոտել բոլոր հանրապետականններին պատկանող կառույցներն ու սպասարկման կետերը` խանութ, ռեստորան, բենզալցակայան և այլն: Ճիշտ է, դեռևս մենք քիչ ենք, բայց հունվարից մեզ կմիանան շատերը: Կարող ենք նոր էջ պատրաստել, որը կպարունակի բոլոր բացահայտված հանրապետական «օբէկտները», ու որը մշտապես կհամալրվի: Մենք կարող ենք հայտարարել ու պրոպագանդել մեր բոյկոտը, կարծում եմ՝ կգտնվի հասարակական մեծ զանգված, որը կմիանա մեզ: Իհարկե, սա չեմ համարում հարցի լուծում, բայց կարծում եմ, որ գոնե սա կարող ենք վաղվանից սկսել ու պրոպագանդել: Այսինքն, չենք օգտվում, արհամարհում ենք ցանկացած հանրապետականի պատկանող կառույց:

«Դ!ԵՄ ԵՄ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամ Հունան Կիրակոսյանի գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը