Լրահոս

05.12.2013 11:29


«Պիկ ժամերին կանգառներում նկատվում են կուտակումներ»

«Պիկ ժամերին կանգառներում նկատվում են կուտակումներ»

Քաղաքացիները շարունակում են զուրկ մնալ հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորությունից: Վերջին օրերին ևս, հատկապես պիկ ժամերին, կանգառներում նկատվում են կուտակումներ: Պատճառն այն է, որ երթուղիներից շատերը չեն ապահովում չվացուցակով նախատեսված երթերի քանակը, գծերը սպասարկվում են ոչ անհրաժեշտ քանակությամբ մեքենաներով, ինչն օրենքի խախտում է:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը նշված խնդիրների ուսումնասիրության և կարգավորման համար:

Հ.Գ.
Համապատասխան աշխատանքների ավարտից հետո կազմակերպությունը հանդես կգա հայտարարությամբ:

Իրազեկ և պաշտպանված սպառող

Այս խորագրի վերջին նյութերը