Լրահոս

05.12.2013 12:09


Տ. Սարգսյանն անդրադարձել է Ոսկու շուկայի հարցին

Տ. Սարգսյանն անդրադարձել է Ոսկու շուկայի հարցին

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տ. Սարգսյանն սկսել է՝ անդրադառնալով նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ Ոսկու շուկայի աշխատակիցների կազմակերպած բողոքի ցույցին։ Վարչապետը նշել է, որ Ոսկու շուկայի աշխատակիցներից պարբերաբար ստացվող բողոքները բազմազան են` սկսած աշխատանքային պայմաններից, հակահրդեհային և սանիտարական վիճակից:

«Տեսչության պետն ինձ տեղեկացրեց, որ այս տարվա ծրագրով պլանավորված է, որ դեկտեմբերի 10-ին նրանք համալիր ստուգում պետք է իրականացնեն Ոսկու շուկայում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ձեզ հետ միասին տեսչական բարեփոխումների շրջանակներում որդեգրել ենք այն սկզբունքը, որ տնտեսվարող սուբյեկտների անհարմարությունները պետք է հասնեն մինիմումի»,–ասել է Տ. Սարգսյանը։

Բողոքում են նաև հաճախորդները՝ ասելով, որ ձեռք են բերում իրեր՝ առանց համապատասխան դրոշմների. «Մեզ համար սա շատ կարևոր է, քանի որ շուկայում շուրջ 7000 մարդ է աշխատում, և մենք պետք է շատ զգույշ լինենք ու շատ լավ պատկերացնենք, թե ինչ խնդիրների ու ռիսկերի հետ գործ ունենք»։

Տ. Սարգսյանը հավելել է, որ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչ ռիսկեր և խնդիրներ կան, և ինչու են քաղաքացիները պարբերաբար բողոքում: Արդյունքների և բացահայտումների մասին տեղյակ կպահվեն։

Այս խորագրի վերջին նյութերը