Լրահոս

05.12.2013 12:33


Հերմինե Նաղդալյանի «մանիպուլյացիան»

Հերմինե Նաղդալյանի «մանիպուլյացիան»

Այսօր խորհրդարանում քվեարկության է դրվել «Պետական տուրքի մասին» օերնքում փոփոխություն կատարելու հարցը։ Այս օրինագիծը կառավարությունն ԱԺ էր ներկայացրել արտահերթ կարգով։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ իրենք դեմ են կառավարության նման գործելաոճին։

–Մենք դեմ ենք սրընթաց վազքով ուրբաթ կեսգիշերին ինչ–որ նախագծեր խորհրդարան բերելուն։ ԲՀԿ–ն չի մասնակցի այս քվեարկությանը,–նշել է նա։

ՀՅԴ–ն էլ հայտարարել է, որ դեմ է քվեարկելու։

Քվեարկության լուսատախտակին գրվել է 65 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը սկզբից հենց այդ թիվն էլ հայտարարել է, սակայն անմիջապես փոխել է խոսքը և պնդել, թե կողմ ձայների թիվը 66 է։ Նշենք, որ ԱԺ կանոնակարգ–օրենքի համաձայն՝ օրինագծերն ընդունվելու համար անհրաժեշտ է ամենաքիչը 66 ձայն։

Քիչ անց Հերմինե Նաղդալյանը հրահանգել է քարտուղարությանը «ստուգել այն պատգամավորների կոճակները, ովքեր անընդհատ պրոբլեմ ունեն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը