Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 4-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսում առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Ադամ Շիֆի և Աննա Էշուի հետ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության մամլո ծառայությունը:
Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ ակտիվ արցախանպաստ գործունեության համար, ապա հակիրճ ներկայացրել երկրում և տարածաշրջանում ընթացող զարգացումները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերությունների ընդլայնման հեռանկարներին և այդ համատեքստում կարևորել քաղաքական, տնտեսական և մարդասիրական կապերի աշխուժացումը:
Այնուհետև Արցախի խորհրդարանի նախագահն այցելել է «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալություն և հարցազրույց տվել նույն կառույցի հայկական ծառայությանը:
Օրվա երկրորդ կեսին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է ընդունելություն՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի, որին հրավիրված են եղել Վաշինգտոնում գործող դիվանագիտական, հանրային և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ընդունելության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են Միացյալ նահանգներում Հայասատանի Հանրապետության դեսպան Թաթուլ Մարգարյանը և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Միջոցառման ընթացքում ՀՀ և ԼՂՀ պետական պարգևներ են հանձնվել ամերիկահայ մի շարք հասարակական գործիչների՝ համազգային խնդիրների լուծման գործում նրանց ունեցած ավանդի համար:
Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 4-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսում առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Ադամ Շիֆի և Աննա Էշուի հետ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության մամլո ծառայությունը:
Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ ակտիվ արցախանպաստ գործունեության համար, ապա հակիրճ ներկայացրել երկրում և տարածաշրջանում ընթացող զարգացումները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերությունների ընդլայնման հեռանկարներին և այդ համատեքստում կարևորել քաղաքական, տնտեսական և մարդասիրական կապերի աշխուժացումը: