Ըստ քաղաքացու հաղորդման՝ ոստիկանները չարաշահել են պաշտոնական լիազորությունները
Քաղաքացի Ռ. Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ռ. Թ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի առանձին պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2013թ. մայիսի 3-ին իրենց պաշտոնական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ` տարբեր եղանակներով համոզել են հրաժարվել մի խումբ անձանց կողմից նույն օրը Ռ. Թ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում տալուց, որով էական վնաս են հասցրել պետության օրինական շահերին: Կատարվում է նախաքննություն:
Ըստ քաղաքացու հաղորդման՝ ոստիկանները չարաշահել են պաշտոնական լիազորությունները
Քաղաքացի Ռ. Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ռ. Թ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի առանձին պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2013թ. մայիսի 3-ին իրենց պաշտոնական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ` տարբեր եղանակներով համոզել են հրաժարվել մի խումբ անձանց կողմից նույն օրը Ռ. Թ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում տալուց, որով էական վնաս են հասցրել պետության օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն: