Հարցազրույց «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանի հետ
-Այսօր ղարաբայան հիմնահարցը ոչ միայն արտաքին քաղաքականության օրակարգում է, այլև դարձել է ներքաղաքական բուռն քննարկումների առարկա։ Արցախի հարցում մեր ներկայիս դիվանագիտությունը Ձեզ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ։
-Դիվանագիտության արդյունքները միայն այն դեպքում կարելի է հաջողված համարել, եթե դրանցով հնարավոր կլինի պահպանել արդեն ստեղծվածը։ Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է գոնե պահպանել արցախյան պատերազմի գնով ձեռքբերածը։ Այսօր «դե ֆակտո» գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Իսկ դա ես համարում եմ արդյունք։
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն քննարկումներին, թե ինչը պետք է հանձնենք, ինչը՝ ոչ։
-Հանձնելն արդեն պարտվողական մտածելակերպ է։ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքն ընդհանրապես չի ընդունում ոչ մի զիջում, քանի որ դրանք մեր պատմական տարածքներն են։ Եթե նույնիսկ այդպես էլ չլիներ, և հաղթանակի գնով ձեռք բերածը լիներ ագրեսոր երկրի նկատմամբ ինքնապաշտպանության դրսևորում, ապա ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները ոչ մի դեպքում չէին կարող հանձնվել։ Այդ տարածքները հայկական կողմի անվտանգության երաշխիքն են։ Այս պարագայում մեր դաշինքն ընդունում է գործող նախագահի քաղաքական այն կուրսը, որով Ղարաբաղի հարցում ամրագրվում է չորս մոտեցում.
1. Ղարաբաղի անկախության ճանաչում,
2. Հայաստան-ԼՂՀ անմիջական ցամաքային սահմանների ապահովում,
3. մինչև ԼՂՀ-ի բնակչությունը հանրաքվեի միջոցով չվավերացնի իր անկախությունը, ոչ մի այլ կարգավիճակ չի կարող ունենալ իրավական ուժ,
4. ԼՂՀ-ն պետք է ունենա անվտանգության հզոր երաշխիքներ։
Այս չորս մոտեցումները, որոնք առկա են ՀՀ նախագահի դիվանագիտական կուրսում, «Մեկ ազգ» դաշինքը լիարժեք ընդունում է։
-Սակայն բանակցություններն ընթանում են Մադրիդյան սկզբունքների շուրջ, որոնցում տարածքների վերադարձման հստակ կետ կա։
-Ես չեմ ուզում անդրադառնալ նման խոսակցություններին։ Ցանկանում եմ մեկ բան շեշտել. ներքաղաքական դաշտում տարբեր տիպի ասեկոսեները պայմանավորված են քաղաքական ինտրիգներով։ Այսինքն, այն ընդդիմադիր ուժերը, որոնք ընդհանրապես չեն ընդունում գործող նախագահի մայր քաղաքականությունը, փորձում են շահարկել, թե իբր Սերժ Սարգսյանը գնալու է մեծ զիջումների։
-Հայկական կողմն ընդունում է, որ բանակցությունները պետք է շարունակվեն ըստ Մադրիդյան սկզբունքների, որոնցում կան մի շարք մտահոգիչ դրույթներ։ Ավելին, նախորդ տարի ստորագրվել է Մայնդորֆյան համաձայնագիրը։ Ձեր ասածով ստացվում է, որ հայկական կողմը չի՞ ընդունում բանակցային սեղանին դրված փաստաթուղթը։
-Հակառակորդ կողմը, բնականաբար, կարող է ունենալ մեծ պահանջներ ու հավակնություններ։ Սակայն, եթե մեր պարագայում նույն Մադրիդյան սկզբունքներից որևէ կետ կյանքի չի կոչվել, ապա մենք բարոյական իրավունք չունենք քննադատելու, առավել ևս՝ մեղադրելու նախագահին։ Ներկայումս ոչ մի քայլ չի արվել դեպի զիջողական քաղաքականություն։ Եթե Ադրբեջանի նախագահը խիստ դժգոհում է, որ հայկական կողմը փորձում է հերթական փափուկ բարձը դնել, ապա դա ինչ-որ բանի մասին խոսում է։ Իսկ մենք այս ընթացքում, ժամանակ շահելով, հերթական անգամ «դե ֆակտո» ամրագրում ենք ԼՂՀ անկախությունը։ Սա է արդյունքը։ Եվ պետք չէ ականջ դնել թշնամու կամ շահագրգռված ինչ-որ երկրների ձայնին և եզրահանգել, թե կա ինչ-որ զիջումային քաղաքականություն։ Քանի դեռ նման քայլ չի արվել, մենք իրավունք չունենք գործող նախագահին մեղադրել գերկոմպրոմիսային քաղաքականություն վարելու մեջ։
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախագահի այն դիտարկումը, թե Աղդամը մեր հայրենիքը չէ։
-Եթե նման բան ասվել է, ապա մենք դրան բացասական ենք վերաբերվում։ Ոչ միայն Աղդամը, այլև բոլոր ազատագրված տարածքները մեր հայրենիքն են, մեր պատմական հողերն են։
-Ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով։ Դուք դեմ եք որևէ տարածք վերադարձնելուն։ Ի՞նչը Ձեզ համար կարող է լինել փոխզիջում։
-«Մեկ ազգ» դաշինքն ընդհանրապես դեմ է որևէ զիջման։ Մենք ոչինչ չունենք զիջելու, դրանք մեր պատմական հողերն են։ Իսկ ազատագրված տարածքների մասը պատկանում է Դաշտային Ղարաբաղի հատվածին։ Մենք ամբողջական, անկախ Ղարաբաղի կողմնակիցն ենք։
-Դուք նշեցիք, որ ընդդիմադիր ուժերը փորձում են ներկայացնել, թե այսօրվա իշխանությունները գնում են զիջումների ճանապարհով։ Միաժամանակ, տարբեր վերլուծաբաններ նշում են, որ մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների մասով այսօրվա իշխանությունների և Հայ ազգային կոնգրեսը գլխավորող նախկին նախագահի մոտեցումներում էական տարբերություն չկա, ինչն էլ ինչ-որ առումով մոտեցնում է նրանց դիրքորոշումները Արցախի հարցում։ Այս տեսակետը, ըստ Ձեզ, որքանո՞վ է հիմնավորված։
-Պարզապես կցանկանայի մեկ բան ասել. մի բան է՝ լինել քաղաքական ուժ, քաղաքական գործիչ, այլ բան է՝ լինել երկրի նախագահ։ Կրկին ուզում եմ շեշտել՝ քանի դեռ ոչ մի զիջում չի եղել, ոչ ոք բարոյական իրավունք չունի ասելու, թե այսօր մեր դիվանագիտության մեջ կա պարտվողականության կամ դավաճանության կուրս, և ինչ-որ զուգահեռներ անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների հետ։ Մենք ընդունում ենք, որ քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է, բայց գերկոմպրոմիսային քաղաքականությունն անընդունելի է։ Հայաստանը կարող է զիջել մեկ գյուղ, բայց պահպանել ազատագրված յոթ շրջանները։
Գոռ Թամազյան.

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը