Տնտեսական

05.12.2013 15:05


Վաչե Գաբրիելյան. «Կարող ա՝ պարտք լիներ, կարող ա՝ չլիներ, կարող ա՝ զրոյի դուրս գային»

Վաչե Գաբրիելյան. «Կարող ա՝ պարտք լիներ, կարող ա՝ չլիներ, կարող ա՝ զրոյի դուրս գային»

Այսօր խորհրդարանում մի խումբ լրագրողներ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվել են՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ ինչո՞ւ իշխանությունը հանրությանը չէր ասում, որ «Հայռուսազարդը» ռուսական կողմին 300 մլն դոլարի պարտք ունի։

–Ինչպես նաև այլ ընտրություններից առաջ, քաղաքապետի ընտրությունն էլ հիշել, ինչպես նաև բազմաթիվ ՏԻՄ ընտրությունները։ Ընթանում էին բանակցություններ, և թիվը վերջնական չէր, բանակցվում էր, պարտքը կարող էր կուտակվել, կարող էր չկուտակվել, կարող ա՝ ընդհանրապես զրոյի դուրս գային, կարող ա՝ մինուս լիներ։ Բանակցվում էր, թե ինչ է լինելու։ Բանակցությունների արդյունքում թիվը հստակեցվել է այժմ,–պատասխանել է Վ. Գաբրիելյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ այդ ընթացքում, այդուհանդերձ, պարտքը կուտակվում էր, բայց անգամ դա էր իշխանությունը թաքցնում, նա արձագանքել է.

–Պարտք կար–չկար, բանակցում էինք, կարող ա՝ պարտք լիներ, կարող ա՝ չլիներ։ Հիմա պատկերացրեք՝ դուք բանակցում եք, դուք ասում եք, որ պետք է շատ լինի, ես ասում եմ՝ պետք է քիչ լինի։ Վերջում, քանի որ դուք ունեք շատ ավելի հզոր լծակներ, մենք պայմանավորվում ենք ինչ–որ մի բանի վերաբերյալ։ Բայց մինչև այդ մենք բանակցում ենք, և որևէ մեկը հստակորեն չգիտի, թե այդ թիվն ինչ է։ Հիմա դուք ասում եք՝ ինչի չէիք ասում, որ ես ձեզանից ավելի հզոր եմ, և պետք ա ինչ–որ մի բան լիներ։ Ես էլ ասում եմ՝ որովհետև ես բանակցում էի։

Իսկ ռուսական կողմի հետ ընթացող բանակցությունների դետալները Վաչե Գաբրիելյանը խորհուրդ է տվել ճշտել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը