Լրահոս

05.12.2013 15:16


Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ և ռումինացի ժողովուրդների բարեկամությունը ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու համար, և Հայաստանը հետաքրքրված է շարունակելու այդ բարեկամությունը:
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությունը: Հայ-ռումինական հարաբերությունների զարգացման գործում կարևորվել է Ռումինիայի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում իր նշանակալի դերակատարումն ունեցող հայ համայնքի դերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Վասիլեն քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ներուժն ու հնարավորությունները:

Այս խորագրի վերջին նյութերը