Հայաստանի հանրությունը գիտի, որ երկրում պետական իշխանությունը վերահսկող Հայաստանի Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունները հանդիսանում են Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ։ Հանրությանը պաշտոնապես հայտարարված է, որ Սերժ Սարգսյանի որոշումը՝ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, արժանացել է ԵԺԿ-ի հավանությանը։ Ավելին, ասվում է, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը շարունակում է համարել Հայաստանի իշխող կոալիցիայի կուսակցությունները ԵԺԿ ընտանիքի լիիրավ անդամ։
Դրա պատճառով հանրային ընկալման մեջ Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունները շարունակում են մնալ որպես Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական շահերը Հայաստանում ներկայացնող ուժեր։ Այս հանգամանքը հանդիսանում է լուրջ խոչընդոտ Հայաստանի Եվրասիական ինտեգրացիայի դեմ դուրս եկած քաղաքական եւ քաղաքացիական ուժերի համար։ Ստացվում է, որ Մաքսային Միության դեմ պայքարը դա պայքար է նաեւ ԵԺԿ-ի ու եվրոպական արժեքների դեմ։ Դրա պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելության ժամանակ չհաջողվեց փողոց դուրս բերել հանրության լայն զանգվածներ՝ մեր պետության ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
Հայաստանի հանրությունը ապակողմնորոշված վիճակից դուրս բերելու հարցը Ձեր անմիջական պատասխանատվության խնդիրն է։ Միայն Դուք կարող եք հստակություն մտցնել այս հարցում խաբեության մեջ խճճված մարդկանց համար։ Եթե Հայաստանի իշխող կոալիցիայի կուսակցությունները շարունակում են մնալ ԵԺԿ ընտանիքի անդամ, ապա Մաքսային Միություն տանող ճանապարհը չի հակասում եվրոպական արժեքներին եւ դրա դեմ պետք չէ պայքարել։ Մյուս կողմից, եթե նշված կուսակցությունները արդեն չեն հանդիսանում ԵԺԿ անդամ, ապա դրա մասին հանրությունը պետք է տեղեկանա Ձեզանից։
Վստահ եմ, որ այս հարցի պարզաբանումը կօգնի Հայաստանի հանրությանը ճիշտ ճանապարհ ընտրել երկրի համար այս բարդ եւ պատասխանատու պատմական ժամանակաշրջանում։
Հարգանքներով՝
ԱնդրիասՂուկասյան,
2013թ․ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու
Անդրիաս Ղուկասյանի նամակը ԵԺԿ նախագահին
Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ
Ժոզեֆ Դաուլին
Հարգելի պարոն Դաուլ,

Անդրիաս Ղուկասյան,